Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիացին 600 պահպանակ է ուղարկել խորհրդարանի անդամներին՝ նրանց բազմացումը կանխելու համար։
Ֆրանսիայի քաղաքացի Պիերո Լե Զիգոն 600 պահպանակ է ուղարկել Ազգային ժողով, քանի որ կարծում է, որ պատգամավորները «չպետք է բազմանան»։ Լուրը հաղորդում է Le Depeche-ը։
«Քաղաքական գործիչների վարքից վրդովված քաղաքացին 600 պահպանակ է ուղարկել խորհրդարանի անդամներին՝ «նրանց բազմացումը կանխելու» համար»,-հաղորդում է պարբերականը։
Ըստ լրատվամիջոցների՝ Էրո նահանգի Լոդև քաղաքի բնակիչ Պիերո Լե Զիգոն «բառեր չունի նկարագրելու խորհրդարանի անդամների ներկայիս վարքագծից» և քաղաքականությունից իր հիասթափությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ ֆրանսիացի քաղաքացին հայտնի է իր արտասովոր վարքագծով. օրինակ՝ 2019 թվականին նա բանտային գիշերանոց է ուղարկել բանտարկված քաղաքապետ Պատրիկ Բալկանիին։ լուրը հայտնում է gazeta.ru-ն։