Հանձնուքում առկա մածունների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ
Իրավունք
11:18 17/09/2025
Հայաստան

Հանձնուքում առկա մածունների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Վ.Ա.-ի կողմից բերված հանձնուքը։

ՔԿ ծառայությունից հայտնում են, որ հանձնուքում առկա տարաներով մածունների միջից հայտնաբերվել է 3 փաթեթ, որոնց մեջ եղել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 5,57 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ։

Վ.Ա.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder