Այս պահին մեկնաբանություն չունեմ. Ալեն Սիմոնյանի խոսնակը՝ Հայկ Սարգսյանի հետ վեճի մասին
Քաղաքական
13:39 17/09/2025
Հայաստան

Այս պահին մեկնաբանություն չունեմ. Ալեն Սիմոնյանի խոսնակը՝ Հայկ Սարգսյանի հետ վեճի մասին

Մի քանի ԶԼՄ-ներ, այդ թվում Panorama.am-ն էլ. փոսստին նամակ է ստացել «Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի վեճի մասին»։ Նամակի հեղինակը խնդրել է չհրապարակել իր անունը։ Չնայած հայտնի էլ չէ, թե  նշված անուն-ազգանունի հետևում  կոնկրետ այդ ա՞նձն է, թե՞ ուրիշ մեկը։

«ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավել մարդ էր մասնակցում։ Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։

Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ Վիվառո ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև երկրի վարչապետին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։

Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել է կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորում է փաստերով»,-ասված է նամակում։

Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանն ասաց՝ նամակի բովանդակության մասին տեղյակ է։

«Այս մասին մեկնաբանություն չունեմ։ Այս պահին պարզ չէ, պարոն Սիմոնյանը կարձագանքի՞, թե՞ ոչ»,-ասաց Մ. Հարությունյանը։

Հայկ Սարգսյանը 24news-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ո´չ հերքել, ո´չ էլ հաստատել է տեղեկությունը:

Նա նշել է, որ առաջիկայում վարչության ընտրություններ են, չի ուզում ավել բան ասել, բայց խոստացել է, որ ընտրություններից հետո կպատասխանի հարցերին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս պահին մեկնաբանություն չունեմ. Ալեն Սիմոնյանի խոսնակը՝ Հայկ Սարգսյանի հետ վեճի մասին