Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրեշը լուսնի վրա» ներկայացման չեղարկումն ու բովանդակությունը քաղաքականացնելու փորձերն անիմաստ են ու անհիմն. Պրոդյուսեր Թամարա Գևորգյան
Պրոդյուսեր և դերասանուհի Թամարա Գևորգյանը հայտարարություն է տարածել իր և Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Հրեշը լուսնի վրա» ներկայացման՝ սեպտեմբերի 18-ի ցուցադրության չեղարկման վերաբերյալ։
«Սիրելի հանդիսատես և լրագրողներ, «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը չեղարկվել է «Ցանկապատ» ներկայացումից օրեր առաջ՝ տեխնիկական պատճառներով:
Երբեք ոչ ոք մեզ արգելքներ չի ներկայացրել խաղալ կամ չխաղալ այս կամ այն թեմայի շուրջ ներկայացումներ: Եվ ներկայացման չեղարկումն ու բովանդակությունը քաղաքականացնելու փորձերը շատ անիմաստ են ու անհիմն:
Ես և ներկայացման ողջ անձնակազմը՝ Մկրտիչ Արզումանյանի գլխավորությամբ, շատ ենք սիրում այն աշխատանքը, որն արել ենք ու դեռ անելու ենք:»,-գրառման մեջ նշել է ներկայացման պրոդյուսեր Թամարա Գևորգյանը։
Նա հայտնել է ներկայացումը կրկին բեմում է լինելու հունվար ամսից սկսած կրկինՍտանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ չեղարկվել է Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Հրեշը Լուսնի Վրա» ներկայացումը։
Ինչի մասին է ներկայացումը. «Ցեղասպանության սպին մինչ օրս դաջված է յուրաքանչյուր հայի ներսում: Այդ սարսափելի իրադարձություններից հետո հայերը սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ: Իսկ ի՞նչ պատահեց այդ հրաշքով փրկվածներից երկուսի` Արամի և Սեդայի հետ… Պատմություն, որը նկարագրում է մի ամբողջ ժամանակաշրջան: Պատմություն տառապած, արարող, կենսուրախ, միամիտ, պայքարող ժողովրդից երկուսի մասին:
«Հրեշը Լուսնի վրա» ներկայացումը պարզապես թատերական ներկայացում չէ, այլ մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկի զոհ դարձածների հիշողություն:
Սա ներկայացում է, որը կստիպի ձեզ մտածել կյանքի իմաստի, սիրո ուժի և այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ»։
