Փաշինյանը վերահաստատել է հանձնառությունը՝ իրականություն դարձնել «Թրամփի ուղին»
Քաղաքական
12:29 17/09/2025
Հայաստան

Փաշինյանը վերահաստատել է հանձնառությունը՝ իրականություն դարձնել «Թրամփի ուղին»

«Եվս մեկ անգամ շնորհակալություն,  նախագահ Թրամփ, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագիրը կնքելու համար, ինչը մինչ այդ ոչ ոքի չի հաջողվել»,-արձագանքելով ԱՄՆ նախագահի գրառմանը՝ նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նա վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և «Թրամփի ուղու» իրականացման ուղղությամբ։
 

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցի իր էջում գրել էր.

«Ինձ համար մեծ պատիվ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի լուծմանը և, միևնույն ժամանակ, մտերմանալ այդ երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա հավերժական բարեկամություն կլինի ինձ, բայց ավելի կարևորը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»։ 

Տեքստին կից նա հրապարակել էր իր, Փաշինյանի ու Ալիևի լուսանկարը, որն արվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Թրամփին արձագանքել է նաև Իլհամ Ալիևը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը վերահաստատել է հանձնառությունը՝ իրականություն դարձնել «Թրամփի ուղին»