Փոշի ու աղմուկ է, նորից շենք են կառուցում․ Արգիշտի փողոցի բնակիչներն ահազանգում են
Հասարակություն
20:16 17/09/2025
Հայաստան

Փոշի ու աղմուկ է, նորից շենք են կառուցում․ Արգիշտի փողոցի բնակիչներն ահազանգում են

Երևանի Արգիշտի փողոցի բնակիչներն ահազանգում են՝ կողք կողքի խիտ շարված շենքերի կողքին մեկն էլ  են կառուցում։

Panorama.am-ի խմբագրություն քաղաքացին դիմել է՝ ահազանգելով, որ նոր կառուցված շենքերի կողքին նորից շենք են կառուցում։ Քաղաքացին դժգոհում են՝ աղմուկ է ու փոշի։

«Նոր կառուցված շենքերի կողքին կառուցվում է նորը։ Այս շենքի և 7/6 շենքերի միջև գտնվող ժայռի մոտ գտնվող մի փոքրիկ հողակտորի վրա կառուցում են «Արգիշտի Սուիթս» և «Ռեզիդենս» հյուրանոցները, և դա պարզապես զարհուրելի է։
Մեր տունը շինհրապարակից նույնիսկ 200 մետր հեռավորության վրա չէ։
Ժամը 9։00-ից մինչև 18։00-ն աղմուկ և փոշի է։ Լուսամուտները չեն բացվում։ Մենք խեղդվում ենք փոշու մեջ։ Քաղաքապետարանը պնդում է, որ շինարարության թույլտվություն կա։ Հետաքրքիր է՝  ի՞նչ կլինի տների հետ երկրաշարժի ժամանակ»,- panorama.am-ին ուղղված նամակում գրել է քաղաքացին։

Ընդգծենք, որ այս տարածքում ընթացող շինարարության հետ կապված թերևս սա միակ բողոքը կամ դժգոհությունը չէ։

Panorama.am -ի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը ևս  անդրադարձել էր խնդրին՝ գրելով․

 

«Որն է այն օրենքը, ըստ որի դուք կարող եք նման «կյանք» կազմակերպել հարյուրավոր բնակիչների համար

«Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

Tigran Avinyan / Տիգրան Ավինյան

1. Ինչումն է եղել անհրաժեշտությունը Արգիշտի փողոցի բարձրահարկ շենքակույտերին ավելացնել ևս մեկը՝ իսպառ փակելով լույսի մուտքը դիմացի շենքեր

2. Որ շինարարական ընկերությունն է իրականացնում ավել ևս մեկ շենքի կառուցումը, ինչ հիմունքներով է ընտրվել

3. Որերորդ անգամ բարձրաձայնում ենք ամենօրյա, ամիսներ տևող, օրը 8-9 ժամ տևող շատ բարձր շինարարական աղմուկի մասին, ոչ մի արձագանք, ոչ մի վերահսկողությունմ այնինչ այս ահավոր աղմուկը ազդում է փոքրերի առօրյայի, քնի վրա, աշակերտ-ուսանողների ուսման որակի վրա, բնակիչների կյանքի որակի վրա՝ գլխացավեր, անհանգստություն, նյարդային բարձր ֆոն... Երևի շինարարական աղմուկի բարձրության մեջ չի՞ լսվում մեր ձայնը։

Որն է այն օրենքը, ըստ որի դուք կարող եք նման «կյանք» կազմակերպել հարյուրավոր բնակիչների համար։

4. Վերջին այս շենքը ևս կառուցվում է ձորի մոտակայքում, փորելիս բնակարանները դղրդում են. Ներկայացրեք խնդրեմ երկրաբանական-գեոդեզիստական եզրակացություն, որ նոր կառուցվող շենքը և նրա հարակից շենքերը կայուն են երկրաշարժերի նկատմամբ։

5. Դադարեցրեք այս ապօրինի շինարարությունը՝ այն ազդում է հարյուրավոր մարդկանց առողջության վրա։

Կից՝ ձեր կազմակերպած ամենօրյա «համերգը»»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փոշի ու աղմուկ է, նորից շենք են կառուցում․ Արգիշտի փողոցի բնակիչներն ահազանգում են