Մակրոնի կինը դատարան ապացույցներ է ներկայացնելու, որ տղամարդ չի ծնվել
Քաղաքական
17:00 18/09/2025
Աշխարհ

Մակրոնի կինը դատարան ապացույցներ է ներկայացնելու, որ տղամարդ չի ծնվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթը պատրաստվում են լուսանկարչական ու գիտական ապացույցներ ներկայացնել ամերիկյան դատարան՝ ապացուցելու, որ Բրիջիթ Մակրոնը կին է։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով նրանց փաստաբանի հայտարարությունը։

Փաստաբանը նշելմ է, որ Ֆրանսիայի նախագահը և տիկին Մակրոնը կներկայացնեն զրպարտության հայցին կից  փաստաթղթեր։ Հիշեցնենք, որ  ԱՄՆ-ում աջակողմյան ազդեցիկ անձնավորություն համարվող Քենդիս Օուենսը համոզմունք էր հայտնել որ Բրիջիթ Մակրոնը տղամարդ է ծնվել։ Դրանից հետո Ֆրանսիայի առաջին ընտանիքը դատարան է դիմել։

Տիկին Օուենսի փաստաբանները դատարանին միջնորդել են հայցը մերժել։ BBC-ի «Fame Under Fire» փոդքասթի հետ զրույցում Մակրոնների փաստաբան Թոմ Քլերը նշել է, որ տիկին Մակրոնը մեղադրանքները համարել է վշտացնող, ինչպես նաև նախագահին գործից շեղող։

Փաստաբանն ասել է, որ ներկայացվելու են փորձագիտական եզրակացություններ, որոնք կլինեն գիտական բնույթի։

«Անչափ վշտացնող է մտածել, որ պետք է գնալ և ենթարկվել նման հետազոտության,  ապացույցներ ներկայացնելու։  Բայց նա պատրաստ է դա անել։ Նա վճռականորեն տրամադրված է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրավիճակը շտկելու համար», - ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մակրոնի կինը դատարան ապացույցներ է ներկայացնելու, որ տղամարդ չի ծնվել