Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ. Սուրենյան
Հասարակություն
12:50 18/09/2025
Հայաստան

Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ. Սուրենյան

Սև ծովից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն։ Դրա ներթափանցումը Հայաստան կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Կանխատեսումների համաձայն, վաղը կեսօրից հետո սպասվում են առատ տեղումներ։ Վաղը հանրապետության տարածքում սպասվում է  անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում քամու ուժգնացում, կարկուտ։ Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ, ուստի երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ կնվազի մինչև 12 աստիճանով։

Թե երբ ցիկլոնը կկորցնի ուժը՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder