Երբեք չէի մտածում, որ այսքան տարի կղկավարեմ ֆիլհարմոնիկ նվագախումբը, չեմ փոշմանում. Էդուարդ Թոփչյան
Մշակույթ
15:55 18/09/2025
Հայաստան

Երբեք չէի մտածում, որ այսքան տարի կղկավարեմ ֆիլհարմոնիկ նվագախումբը, չեմ փոշմանում. Էդուարդ Թոփչյան

100 տարեկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վերջին 25 տարին ղեկավարում է Էդուարդ Թոփչյանը։

«Երբեք չէի մտածում, որ այսքան տարի կղկավարեմ ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Չեմ փոշմանում»,- ասուլիսում ասաց նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում ամեն անգամ նոր մակարդակի բարձրանալուց, նոր հաջողություն գրանցելուց հետո անընդհատ ձգտել են հաջորդ քայլին ու այդպես երկարել է իր՝ նվագախմբում մնալը։

«Դժվարություններ միշտ ունեցել ենք, ունենք։ Ունենք շատ ձեռքբերումներ։ Դրանցից ամենակարևորն ինձ համար նվագախմբի մակարդակն է, նվագախմբի իմ ընկերներին, ինձ էլ իրենց հետ հաջողվել է երաժշտական մակարդակը բարձրացնել»,- ասաց Թոփչյանը։

Այս տարի հոբելյանական է նվագախմբի համար՝  լրանում է 100 տարին։ 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է հոբելյանական 100-րդ համերգաշրջանը՝ Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը կանցկացվի սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը:

Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված միջոցառումների առանցքային իրադարձությունը:

Մոտ երկու տասնամյակ է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է մեր երկրի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը, որի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբեք չէի մտածում, որ այսքան տարի կղկավարեմ ֆիլհարմոնիկ նվագախումբը, չեմ փոշմանում. Էդուարդ Թոփչյան