Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետության գոյության ողջ ընթացքում նման մասշտաբի ծրագրեր չի իրականացվել. վերջում շուշաբանդի ֆենոմենի առաջ չկանգնել. Փաշինյան
«Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը բաժանվել է երեք փուլի՝ «Բարեկամություն»-ից մինչև կիրճ գտնվող թունելային հատված, կամուրջի կառուցում ու կամուրջից դեպի կայարան ու բուն կայարանի կառուցում»,-կառավարության նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով Փաշինյանի հորդորին։
Նա նշեց,որ կհայտարարվի մրցույթ, կտեղեկացնեն խոշոր ընկերություններին, կլինեն հաղթող և դրանից հետո կքննարկեն ֆինանսական միջոցների տրամադրման հարցը։
Քաղաքապետը հայտարարեց, թե 2026 թվականին կարող են սկսել «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքները, որից հետո մետրոպոլիտենը կունենա 25% ուղևորահոսքի աճը։
Նկատելով, որ այդ հայտարարությունից հետո քաղաքացիները կրկին կբարձրաձայնեն ժամկետների խնդիրը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տեսեք, մենք երկու րոպեում սա նկարագրեցինք, 15 րոպեից սկսելու են ասել՝ բա ո՞ւր է, ինչո՞ւ չկառուցվեց, ասացին՝ չարեցին, և այլն։ Ես ուզում եմ՝ մենք հասկանանք, որ մեր պետությունն իր գոյության ողջ ընթացքում նման մասշտաբի ծրագրեր չի իրականացրել, նույնիսկ ամենաարագ գործող տեղերում այս ծրագրերը նման արագությամբ չեն իրականացվում»։
Նա հայտարարեց, թե նախագծվում է նորակառույց կայանը կապել Ակադեմիական քաղաքի հետ, իսկ վերջինս էլ մետրոյի «Շենգավիթ» կայանին՝ ապահովելով օղակաձև երթուղի։
Տիգրան Ավինյանը թեման կտրուկ փոխեց և տեղեկացրեց, որ տևական ժամանակ է քննարկում են Մետրոյի «Երիտասարդական կայանքից դեպի Նոր-Նորք ճոպանուղու կառուցման հարցը։ Այս պահի մդրությամբ նախագծի մրցույթի փուլում են։
«Ես Ֆինանսների նախարարի հայացքան եմ տեսնում իմ ուղղությամբ, բայց մենք կփորձենք հիմնականում մեր միջոցներով իրականացնել»,-ասաց Ավինյանը և կրկին շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանն էլ առաջարկեց հայացքները ֆինանսների նախարարից տեղափոխել շրջակա միջավայրի նախարարի վրա, որի հետ նախորդ օրը այցելել էր Հրազդանի կիրճ, և նշեց, որ այնտեղ հզոր կանաչ, ռեկրեացիոն գոտի դարձնելու ծրագիր կա։
«Կարող ենք փոքր-փոքր կտորներով իրականացնենք այդ ծրագիրը և վերջոմ շուշաբանդի ֆենոմենի առաջ չկանգնել»,-ասաց Փաշինյանը։