Եվրոպայից եկած ամեն բան չէ, որ պետք է անպայման ընդունեք, փոփոխենք. Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Մշակույթ
14:29 18/09/2025
Հայաստան

Եվրոպայից եկած ամեն բան չէ, որ պետք է անպայման ընդունեք, փոփոխենք. Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյան

«Հայաստանի երաժշտական դպրոցներում սովորող երեխաները մեծ ներուժ ունեն, նաև մեծ ցանկություն՝ հասնելու հաջողությունների»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

Նշենք, որ Սերգեյ Խաչատրյանը իր ընկերոջ հետ Հայաստանի տարբեր քաղաքների երաժշտական դպրոցներում լսումներ է անցկացրել՝ հասկանալու երեխաների ներուժը։

Ս.Խաչատրյանը նշեց, որ Գերմանիայում, որտեղ ինքը դասավանդում է, քիչ են այնպիսի ուսանողները, որոնք նպատակ են դնում ու ուզում են հասնել հաջողությունների. «Այստեղ տեսնում ենք երեխաներ, որոնք պատրաստ են օրական 4-5 ժամ պարապել»։

Ասուլիսին ներկա ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին նա փոխանցեց գորիսեցի երեխաների դժգոհությունը. «Քանի որ կրթական համակարգում փոփոխություններ են եղել, երեխաներին պարապելու համար  քիչ ժամանակ է մնում։ Կարծում եմ՝  ամեն ինչ չի, ինչ գալիս է Եվրոպայից, մենք պետք է անպայման ընդունեք, փոփոխենք։ Օրինակ, սովետական տարիների կրթական համակարգը շատ լավ էր աշխատում»։

Համեմատության համար նա նշեց, որ Գերմանիայի կոնսերվատորիայում ուսանողները նույնպես քիչ ժամանակ են ունենում պարապելու համար, «ընկած են միավորներ հավաքելու հետևից», ինչը շեղում է նրանց իրենց բնագավառում լավ մասնագետ դառնալուց։

«Ես տեսնում եմ, որ դա Եվրոպայում լավ արդյունք չի տալի»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder