Հրաժարվել միջուկային էներգետիկա ունեցող երկրի կարգավիճակից, նշանակում է հրաժարվել թե տեխնոլոգիական, թե աշխարհաքաղաքական կշռից. Վերլուծաբան
Քաղաքական
14:34 18/09/2025
Հայաստան

Հրաժարվել միջուկային էներգետիկա ունեցող երկրի կարգավիճակից, նշանակում է հրաժարվել թե տեխնոլոգիական, թե աշխարհաքաղաքական կշռից. Վերլուծաբան

«Որեւէ կերպ բացառելի չէ, որ վաղը չի սկսի արեւմտյան ֆինանսավորմամբ փորձագիտական խմբերի արշավ, որոնք կհիմնավորեն, որ ատոմակայանը Հայաստանի համար գլխացավանք է, որ վտանգ է, որ միջուկային թափոնների կառավարման հարց կա, եւ իհարկե կա Ռուսաստանի ազդեցության հարց, ու այդ ամենից Հայաստանը պետք է ազատվի փաթեթով:  Եթե կարող են գտնվել մարդիկ, որոնք կհիմնավորեն Արցախի կորուստը, որոնք կհիմնավորեն հայկական պետականության եւ ազգային ինքնության ապամոնտաժումը, մի ատոմակայանի փակումն ու նոր ատոմակայան կառուցելուց հրաժարվելն ի՞նչ է, որ չհիմնավորեն»,-արձագանքելով ակառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա ընդգծում է՝ գործնականում, ատոմակայանը՝ ոչ մոդուլային «գեներատորների»  տրամաբանությամբ կայանները, այլ առնվազն միջին հզորությամբ կայանը թե էներգետիկա է, թե աշխարհաքաղաքականություն:

«Սրա պարզ օրինակն այն է, որ միջուկային բլոկների կառուցման հարցում երկրների մրջեւ պայմանավորվածությունները եւ դրանց իրականացումը ամբողջապես գտնվում են աշխարհաքաղաքական ստրատեգիական հարաբերությունների հարթության վրա, համաձայնեցվում են պետությունների ղեկավարների՝ առաջին դեմքերի մակարդակով:

Այդ ամենը ստրատեգիական առանձնահատկություն պարունակող մոտեցումներ է պահանջում նաեւ կոնֆլիկտային պայմաններում, ինչն օրինակ մենք տեսնում ենք ուկրաինական պատերազմում, ինչը մասնակի տեսանք Իրանի դեմ -օրյա պատերազմում:

Ի վերջո, իբրեւ թե անվտանգության նկատառումներին հղում անելով Հայաստանի առաջ ատոմակայան փակելու պահանջ դնող Թուրքիան ինքն է զարգացնում իր միջուկային էներգետիկան:

Հրաժարվել միջուկային էներգետիկա ունեցող երկրի կարգավիճակից, նշանակում է հրաժարվել թե տեխնոլոգիական, թե աշխարհաքաղաքական կշռից:

Սակայն, դժբախտաբար հենց այստեղ է, որ այդ ռիսկը Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսի եւ «փիլիսոփայության» համատեքստում շատ իրական է, որովհետեւ այդ փիլիսոփայությունը հենց հրաժարումի փիլիսոփայությունն է՝ վասն կենցաղային բարեկեցության անորոշ ապագայի»,-նշում է քաղաքական վեր․ուծաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder