Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Le Parisien. Փարիզում մի խումբ ցուցարարներ մտել են Ֆինանսների նախարարության շենք։
«Sud Rail» երկաթուղային աշխատողների արհմիության մոտ 100 ցուցարար մտել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնիշխանության նախարարության շենք, որը գտնվում է Փարիզի 12-րդ թաղամասում։ Այդ մասին հայտնում է «Le Parisien» թերթը։
Թերթի տվյալներով՝ ցուցարարներին հաջողվել է հաղթահարել արգելապատնեշը և ներխուժել շենքի բակ։ Նրանք կարգախոսներ են վանկարկում և ջահեր են վառում։
Սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայում տեղի է ունենում համազգային գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից առաջարկվող խնայողության միջոցառումների դեմ բողոքի։ Իշխանությունները կանխատեսում են, որ ամբողջ երկրում ցույցերին կմասնակցի մոտ 900,000 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը կարգուկանոնը պահպանելու համար տեղակայում է ավելի քան 80,000 ոստիկան և ժանդարմերիա, ինչպես նաև զրահապատ մեքենաներ և անօդաչու թռչող սարքեր։ Փարիզում երթը սկսվել էր կեսօրին, մինչդեռ Լիոնում, Նանտում և Նիսում բողոքի ցույցերը շարունակվում են վաղ առավոտից և արդեն իսկ բախումներ են եղել ոստիկանության հետ։