Էսօր էդտեղ էլ է ապագան, երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի. Փաշինյան
Քաղաքական
11:48 18/09/2025
Աշխարհ

Էսօր էդտեղ էլ է ապագան, երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի. Փաշինյան

«Էլեկտրաէներգիան աշխարհում գնալով ավելի մեծ պահանջարկ ունեցող ապրանք է և մենք պետք է գտնենք ձևերը մեր արտադրած էլեկտրաէներգիան արտահանելու, էլ չեմ ասում էլեկտրաէներգիայի առատությունը մեր երկում պետք է նեդրումային որոշ հետաքրքրություն ներկայացնի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը, կրիպտոարժույթները և այլն «ահռելի ծավալի, սովարակնից, խելքից դուրս էլեկտրաէներգիա են սպառում և այդ գործոնը հաշվի առնելով պետք է նման ներդրումներ կարողանան ներգրավել։

«Արևային էներգիայի զարգացման ոլորտը մենք չպետք է կասեցնենք, դանդաղեցնենք, պետք է թողենք զարգանա, մենք պետք է հասնենք նրա հետևից մեր տեխնոլոգիաներով, լուծումներով»,-ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, թե այն ոչ միայն պետական անվտանգության և պետական անկախության խնդիր է։

«Մենք պետք է հետևողական գնանք այս ճանապարհով, էլ չեմ ասում, որ ապագան է դա, էսօր էդտեղ էլ է ապագան, էսօր ինչքան շատ արևային կայաններ, վերականգնվող էներգիայի ռեսուրսներ ունենանք, էնքան ավելի ապագայի մեջ ենք մտնում  հենց էսօր»,-ասաց Փաշինյանը։

 Նա նշեց, որ այդ հարցում պետք է հետևողական լինել և Խուդաթյանին առաջարկեց առաջիկայում քննարկումներ կազմակերպել։

Խուդաթյանը նաև ասաց, թե էլեկտրաէներգիա են արտահանում նաև Վրաստան և Իրան։

 «Ցավոք սրտի, երբեմն բացի ՀԱԷԿ-ից, ստիպված ենք լինում մեր բոլոր հզորությունները հանել էներգահամակարգից, օրվա որոշակի ժամին, երբ արևային կայանները մեծ թվով արտադրանք են տալիս»,- հայտարարեց ՏԿԵ նախարարը։

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց.

«Դուք ասում եք ցավոք սրտի, որվհետև ձեր համար դժվարութուններ կան, ես ասում եմ բարեբախտաբար, որովհետև ամբողջությամբ մեր ռեսուրսով արտադրած հոսանքը կարողանում ենք ողջ մեր ներքին կարիքը բավարարել։ Դուք հասկանո՞ւմ եք, թե մենք ինչ ռազմավարակ խնդիր ենք լուծել»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Մենք Ատոմակայանից կրկնակի ավել, երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի, ոչ մեկը չեն էլ տեսել, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել ելույթ չենք ունեցել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder