Կեղծ 50 հազար դրամանոցով 12 հազար դրամի դեղ էր գնել, վերցրել մանրն ու հեռացել
Իրավունք
15:40 18/09/2025
Հայաստան

Կեղծ 50 հազար դրամանոցով 12 հազար դրամի դեղ էր գնել, վերցրել մանրն ու հեռացել

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 15-ին զանգահարել է Երևանի Սարկավագի փողոցում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ գնումների դիմաց վճարել են կեղծ 50.000-անոց թղթադրամով:

Դեղատուն մեկնած Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.50-ի սահմաններում անհայտ անձը գնել է 12.000 դրամ արժողության դեղորայք, ինչի դիմաց վճարելով 50.000 հուշանվեր թղթադրամով և ստացել է 38.000 դրամ մանր:

Ոստիկանությունից հայտնում են, որ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուշանվեր թղթադրամն իրացրել է Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին: Նա սեպտեմբերի 16-ին հայտնաբերվել է։

37-ամյա կինը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder