Փակ է լինելու Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը
Հասարակություն
18:57 18/09/2025
Հայաստան

Փակ է լինելու Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․

«Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված:
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով:
Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder