Լոնդոնի կենտրոնում բազմաթիվ մարդիկ են դուրս եկել փողոց՝ ընդդեմ Թրամփի
Քաղաքական
09:03 18/09/2025
Աշխարհ

Լոնդոնի կենտրոնում բազմաթիվ մարդիկ են դուրս եկել փողոց՝ ընդդեմ Թրամփի

Մեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցն ուղեկցվում է բազմամարդ բողոքի ակցիաներով։ 

Լոնդոնի կենտրոնում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց դժգոհությունը հայտնելու տարբեր ոլորտներում Թրամփի վարած քաղաքականությունից։

Բողոքի ցույցը կազմակերպել է «Կանգնեցրեք Թրամփին Մեծ Բրիտանիա» կոալիցիան, ի կազմում են ավելի քան 50 քարոզարշավային կազմակերպություններ, այդ թվում՝ կլիմայի, ռասիզմի դեմ պայքարող և պաղեստինամետ ակտիվիստներ։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեցել են տարբեր գրառումներով ցուցապաստառներ. «Ոչ ռասիզմին», «Ոչ Թրամփին», «Դադարեցրեք զինել Իսրայելին». «Կանգնեցրեք Ցեղասպանությունը», «Տուն գնացեք» և այլն։

BBC-ն գրում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների թվում եղել են մարդիկ, որոնք փողոց են դուրս եկել ԱՄՆ նախագահին իրենց աջակցությունը, իր կուսակցի սպանության կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։

Տեղի ոստիկանության տվյալներով բողոքի ակցիային մասնակցել է 5 000 մարդ։











Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լոնդոնի կենտրոնում բազմաթիվ մարդիկ են դուրս եկել փողոց՝ ընդդեմ Թրամփի