Բյուջեից 639,3 մլն դրամ՝ հրատապ համարվող 13 ծրագրի համար
Տնտեսություն
12:40 18/09/2025
Հայաստան

Բյուջեից 639,3 մլն դրամ՝ հրատապ համարվող 13 ծրագրի համար

«Բյուջեի վերաբաշխման նախագծի ընդունման անհարաժեշտությունը պայմանավորված է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, հրատապ համարվող 13 ծրագրի իրականացմամբ, որի  ընդհանուր բյուջեն 639,3 մլն դրամ է: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով մարզերում առանջնահերթ և անհետածգելի ծրագրերին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:

Գումարը կհատկացվի 7 մարզի՝ Արագածոտնի՝ 1 ծրագիր, Արմավիր՝ 2, Գեղարքունիք՝ 3, Լոռի՝1, Շիրակ՝1, Վայոց ձոր՝ 3, Տավուշ՝ 2:

Նիկոլ Փաշինյանն էլ,  ավանդույթի համաձայն, թվարկեց հրատապության կարգով ֆինանսավորվող ծրագրերը. տանիքների վերանորոգում, կոյուղագծերի փոխարինում, կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի և ապակենտրոնացված կայանի կառուցում,Լոռու մարզում աղետից վնասված մեկ մեքենայի գումարի փոխհատուցում և այլն:

Հիշեցնենք, որ 2025 թ. ՀՀ պետական բյուջեով Արտաքին հետախուզության ծառայության համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 1,7 մլրդ  դրամ նոր շենք կառուցելու համար։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուջեից 639,3 մլն դրամ՝ հրատապ համարվող 13 ծրագրի համար