«Հրապարակ». Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի հարցվածների 60 տոկոսը. Հարցում
Օրվա մամուլ
08:41 18/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի հարցվածների 60 տոկոսը. Հարցում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդդիմությունը հերթական սոցիոլոգիական հարցումն է պատվիրել, սակայն արդյունքները չեն հրապարակում: Ասում են` ներքին օգտագործման է: Մեզ ասացին, որ ըստ հարցման, Նիկոլ Փաշինյանն ունի կայուն 12 տոկոս, որը պատրաստ է նրան ընտրել ցանկացած պարագայում: Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի հարցվածների 60 տոկոսը: Կառավարության աշխատանքից դժգոհ է 75 տոկոսը, որոնք կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում:

Հաջորդ տեղում` ըստ անձնական ռեյտինգի Սամվել Կարապետյանն է` մոտ 10 տոկոս, սակայն երբ խոսքը գնում է նրա ձևավորած ուժի մասին, թիվը նվազում է: Երրորդը Ռոբերտ Քոչարյանն է` 6 տոկոսով: Մյուս հայտնի կուսակցությունները, այդ թվում` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` 1-ից 1,5 տոկոսի շրջանակներում են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի հարցվածների 60 տոկոսը. Հարցում