«Նոա»-ն Էջմիածնոմ մարզադաշտ և ֆուտբոլի ակադեմիա կհիմնի
Սպորտ
15:51 18/09/2025
Հայաստան

«Նոա»-ն Էջմիածնոմ մարզադաշտ և ֆուտբոլի ակադեմիա կհիմնի

«Այս որոշման նախագծով նախատեսվում է հավանության արժանացնել «Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացնող «Իմեջին Երևան» ընկերության կողմից ներկայացված՝ Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝  «Իմեջին Երևան» ընկերությունը ներկայացրել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 23.84051 հա ընդհանուր մակերես ունեցող համայնքային սեփականության հողամասի և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 5.5601 հա մակերես ունեցող հողամասի տարածքում Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներդրումային ծրագրի։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմքի վրա ստեղծել ամբողջովին նոր ենթակառուցվածքներով և մարզական գույքով հագեցած, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր, որն իր մեջ կներառի՝ ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։ Ծրագրի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ տաղանդների հայտնաբերմանը և հետևողական զարգացմանը ողջ սպորտային կենսացիկլի ընթացքում՝ կերտելով միջազգային մակարդակի առաջնակարգ մարզիկներ, հասնել սպորտի՝ որպես մասնագիտության զանգվածայնացմանը, բարձրացնել Հայաստանում ակումբային ֆուտբոլի նշաձողը և սեփական օրինակով խթանել դրա շարունակական զարգացմանը, գրանցել նշանակալի ձեռքբերումներ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մրցաշարերում, նախապայմաններ ստեղծել և աճեցնել բարձր մասնագիտական հմտություններով օժտված պրոֆեսիոնալ մարզիկներ, ովքեր Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ազգային հավաքականը կհասցնեն նոր, դեռևս երբևէ չգրավված բարձունքների, Հայաստանում ունենալ միջազգային մրցաշարերի անցկացմանը հարիր մարզադաշտ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Նոա»-ն Էջմիածնոմ մարզադաշտ և ֆուտբոլի ակադեմիա կհիմնի