Փաշինյանը մինչև հիմա փորձում է լեգիտիմացնել Արցախի հայաթափման Ալիևի գործողությունները, լվանալ նրա արյունոտ ձեռքերը. Սաղաթելյան
Քաղաքական
10:30 19/09/2025
ԼՂՀ

Փաշինյանը մինչև հիմա փորձում է լեգիտիմացնել Արցախի հայաթափման Ալիևի գործողությունները, լվանալ նրա արյունոտ ձեռքերը. Սաղաթելյան

«Այս իշխանությունները 2021 թվականին ընտրվել են լրիվ այլ ծրագրով՝ ոչ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մանդատ են ունեցել, ոչ էլ Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելու»,-Եռաբլուրում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտնեց, թե աշխարհում միայն նիկոլական իշխանությունը կարող է ասել, որ Արցախը հանձնեցին, բազմաթիվ զոհեր ունեցանք և տարածքներ հանձնեցինք, բայց Հայաստանը դարձավ ավելի ինքնիշխան կամ անկախ։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի հայաթափման պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, նա դարձել է գործիք Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և հավելեց.

«Փաշինյանը իր վարած քաղաքականությամբ մինչև հիմա փորձում է լեգիտիմացնել Ալիևի քայլերն ու գործողությունները, լվանալ նրա արյունոտ ձեռքերը»։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բացահայտի, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմից առաջ ինչ է խոսել Էրդողանի հետ և վստահություն հայտնեց, որ Փաշինյանը Էրդողանին երաշխիք է տվել, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը չի միջամտի

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը մինչև հիմա փորձում է լեգիտիմացնել Արցախի հայաթափման Ալիևի գործողությունները, լվանալ նրա արյունոտ ձեռքերը. Սաղաթելյան