Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանական ԶԼՄ-ները շփոթել են ՌԴ քաղաքացիությունից զրկված Սամվել Կարապետյանին
ՌԴ Ներքին գործերի նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիությունից զրկել է հայ բլոգեր և SisMasis Telegram ալիքի հեղինակ Սամվել Կարապետյանին։ Նախարարությունը նրա գործողությունները համարել է ազգային անվտանգությանը սպառնացող սպառնալիք։ Կարապետյանը հայտնի է Մոսկվայի՝ Երևանի նկատմամբ քաղաքականության քննադատությամբ։ Բլոգերը պնդել է, որ ռուսական բոլոր հասարակական խմբերը ատում են հայերին։
Նա քաղաքացիությունը չեղյալ համարելու որոշումը համարում է անօրինական և պնդում է, որ ծնվել է որպես Ռուսաստանի քաղաքացի և երբեք այլ անձնագիր չի ունեցել։
Ուշագրավ է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները ներկայացրել են, որ ՌԴ քաղաքացիությունից զրկվածը հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանն է, որն այժմ գտնվում է անազատության մեջ։
«Ադրբեջանի պետական լրատվամիջոցները, ըստ երևույթին, այնքան «պրոֆեսիոնալ» են աշխատում, որ ինձ շփոթել են գործարար Սամվել Կարապետյանի հետ»,- Telegram SisMasis ալիքում գրել է քաղաքացիությունից զրկված Ս. Կարապետյանը։
