Խուլ կամ կույր անձանց դատավոր դառնալու արգելող որոշման կետը ՍԴ-ն անվավեր է ճանաչել
Իրավունք
20:38 19/09/2025
Հայաստան

Խուլ կամ կույր անձանց դատավոր դառնալու արգելող որոշման կետը ՍԴ-ն անվավեր է ճանաչել

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց ՀՀ կառավարության որոշման այն կետերը, որոնք բացարձակ արգելք էին դնում խուլ կամ կույր անձանց դատավոր դառնալու վրա։

Դատարանը արձանագրել է, որ նման ընդհանուր արգելքները խախտում են հանրային ծառայության անցնելու սահմանադրական իրավունքը և հակասում են համաչափության սկզբունքին։ Միևնույն ժամանակ, այն փաստեց, որ հիվանդությունների ցանկ սահմանելը կառավարության լիազորությունն է, սակայն յուրաքանչյուր դեպքում պետք է կիրառվի անհատականացված մոտեցում։

Դատավորի թեկնածուի ունակությունները պետք է գնահատվեն ոչ թե հաշմանդամության փաստով, այլ՝ արդարադատության արդյունավետ իրականացումը երաշխավորելու նրա կարողություններով։

Սա կարևոր քայլ էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ճանաչման առումով։ Որոշման մասին մեր ավելի մանրամասն դիրքորոշումն՝ ավելի ուշ։

Որոշումը կարող եք ընթերցել այստեղ։ Այն կարող է լիարժեք մատչելի չլինեն տեսողության խնդիրներ ունեցող անձանց։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder