17-ամյա ամերիկուհին երկու շնաձկների դեմ «պայքարելուց» հետո կորցրել է ոտքը. Daily Mail
Աշխարհում
13:04 19/09/2025
Հայաստան

17-ամյա ամերիկուհին երկու շնաձկների դեմ «պայքարելուց» հետո կորցրել է ոտքը. Daily Mail

ԱՄՆ-ից Աննաբել Կարլսոնը Բելիզում ընտանեկան արձակուրդի ժամանակ միաժամանակ երկու շնաձկան հարձակումներից հետո ողջ է մնացել։ Նա կորցրել է ոտքը և ձեռքի լուրջ վնասվածքներ ստացել, սակայն կարողացել է վերադառնալ ակտիվ կյանքի և հայտարարել է ուրիշներին օգնելու իր մտադրության մասին։

Աննաբելի պատմությունը ներկայացրել է Daily Mail-ը։

17-ամյա Աննաբելի խոսքով՝ իր ընտանիքը, որը սիրում էր դայվինգով զբաղվել, որոշել էր արձակուրդն անցկացնել Բելիզում։ Արձակուրդի երրորդ օրը Աննաբելը և նրա մայրը սուզվել են 36 մետր խորության վրա։

«Մենք տեսանք երեք կամ չորս շնաձուկ և շատ գեղեցիկ ձկներ», - հիշել է Կարլսոնը։

Ավելի ուշ, նավակ վերադառնալով, Անաբելը որոշել է վերին տախտակամածից ջուրը ցատկել, և անմիջապես նրա վրա հարձակվել է մի շնաձուկ։ Գիշատիչը բռնել է նրա ձեռքերը։ Այդ պահին մյուս ջրասուզորդները նրան փրկօղակ են նետել, բայց ծանր վնասվածքների պատճառով նա չի կարողացել ամուր բռնել։ Երբ նրանք փորձում էին նրան նավակ քաշել, երկրորդ շնաձուկն է հարձակվել՝ կծելով նրա աջ ոտքը։

Մարդիկ փորձեցլ են փրկել աղջկան՝ թթվածնի բալոններ նետելով ջրի մեջ։ Նա փրկվել է սուզորդական խմբի զբոսաշրջիկի շնորհիվ, որը պատահաբար ունեցել է ժգուտ։ Հենց ժգուտն է, որը դադարեցրել է ուժեղ արյունահոսությունը։

«Եթե նրանք ժգուտ չունենային, ես այսօր այստեղ չէի լինի», - խոստովանել է Աննաբելը։

Վերադարձի ճանապարհը դեպի ափ տևել է մեկուկես ժամ, որի ընթացքում աղջիկը պայքարում էր իր կյանքի համար՝ փորձելով չկորցնել գիտակցությունը։ Բելիզում նրան շտապ ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ բժիշկները հետագայում անդամահատել են նրա աջ ոտքը։

Տանը հետագա դժվարություններ են առաջացել։ Աննաբելը ձեռք է բերել հազվագյուտ միկոբակտերիալ վարակ, որը բժիշկները անվանել են «բոլոր վարակների մայրը»։ Նա ստիպված է եղավ մի քանի վիրահատությունների և երկարատև բուժման ենթարկվել։

Չնայած փորձություններին, աղջիկը չի հանձնվել: Այսօր նա օգտագործում է պրոթեզ, զբաղվում է պիլատեսով, վազում է և նույնիսկ վերադարձել է իր սիրելի ջրացատկին: Նրա բժիշկը նշել է, որ դեռահասը դարձել է դիմացկունության օրինակ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder