Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
Մշակույթ
18:19 19/09/2025
Տարածաշրջան

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

Իրանցի երաժիշտ Մոհսեն Նամջուն հայտնել է, որ չեղարկվել են Թուրքիայում կայանալիք իր վեց համերգները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա իր սոցցանում նշել է.

«Չնայած նրան, որ վեց համերգից հինգի տոմսերը արդեն վաճառվել են և 16.000 մարդ գնել է տոմս, ցավով տեղեկացնում ենք, որ ինչպես 2022-ին, այնպես էլ հիմա այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով՝ կրոնական զգայունության պատճառաբանմամբ»։

Արտիստը ներողություն է խնդրել իր բոլոր ունկնդիրներից, հատկապես նրանցից, ովքեր ծրագրել էին այլ քաղաքներից և երկրներից գալ և մասնակցել իր համերգին։ Մոհսեն Նամջուն հայտնել է, որ իր «YouTube»-յան ալիքում ուղիղ եթերում  հանդես կգա համերգային կատարումներով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder