Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության վիրահատական բուժում։
Հիվանդանոցից հայտնում են, որ 41-ամյա կինը դիմել է մեր հիվանդանոց՝ գանգատվելով զարկերակային ճնշման նոպայանման, կտրուկ բարձրացումից՝ մինչև 220/110 մմ սս, որի ընթացքում ունեցել է սրտխփոց, գլխացավ և առատ քրտնարտադրություն։ Գանգատները զարգացել էին վերջին 20 օրվա ընթացքում։
Հետազոտությունների արդյունքում ՀՇ (համակարգչային շերտագրություն) քննությամբ հայտնաբերվել է ձախ մակերիկամի սոլիդ-կիստոզ գոյացություն՝ 5,1×5,3×6,3 սմ չափերով։ Լաբորատոր հետազոտությամբ մեզում ազատ մետանեֆրինը և նորմետանեֆրինը եղել են համապատասխանաբար՝ 493,0 և 515,0։ Կատարված այլ գործիքային և լաբորատոր քննություններում շեղումներ չեն հայտնաբերվել։
Ախտորոշվել է ֆեոքրոմոցիտոմա, որը հազվադեպ հանդիպող քրոմաֆինային բջիջներից առաջացած, կատեխոլամին արտազատող ուռուցք է և զարկերակային հիպերտենզիայի պատճառ է՝ 1%-ից քիչ դեպքերում։
Պացիենտը նախապատրաստվել է վիրահատության։ Կատարվել է լապարասկոպիկ ձախակողմյան ադրենալէկտոմիա։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ. հակագերճնշումային դեղամիջոցները դադարեցվել են, և պացիենտի զարկերակային ճնշումը գտնվել է նորմայի սահմաններում։