Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտրարել է ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին։
«Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել»,- գրել է նա՝ նշելով, որ մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ:
«Բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու հաղթանակ»,- հայտարարության վերջում նշել է Ա.Մանուկյանը։