Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կլինի նախքան որևէ դարակազմիկ մեգա բանը «կառուցելը» այնպես անեք, որ եղանակային թեթև փոփոխության ժամանակ լուսացույցերն աշխատեն.Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Աշնանը հանկարծ անձև է եկել ու Երևանը կաթվածահար է:
Լավ մի կողմ եմ թողնում խցանումների աստիճանը, չնայած մեզ համոզում էին, որ կարմիր գծերը մի քանի անգամ թանկացնում են, երթևեկության կանոներն անըդհատ ու անտրամաբանական փոխում են, որ բեռնթափեն կենտրոնը: Որքանով բեռնաթափցին, թող քաղաքացիներն ասեն:
Բայց հարց էլի, ինչու է աշնանը անձրևից փչանում կենտրոնի լուսացույցերի կեսը:
Ու այս ամբողջի ամենամեծ հեգնանք այն է, որ հենց այսօր են հայտարարել Երևանում ճոպանուղի կառուցելու մասին:
Կլինի նախքան որևէ դարակազմիկ մեգա բանը «կառուցելը» այնպես անեք, որ եղանակային թեթև փոփոխության ժամանակ լուսացույցերն աշխատեն ու անձրևն աղետի չվերածվի:
Թե չէ եթե լուսացույցը չի աշխատում, ճոպանուղին մի քիչ ավելի դժվար կաշխատի:
Թե բա մետրոյի նոր կայարան, ճոպանուղի ...»