ISU. Ադելիա Պետրոսյանը ցուցադրել է չեմպիոնի ոգին արտացոլող ելույթ
Աշխարհում
22:03 20/09/2025
Աշխարհ

ISU. Ադելիա Պետրոսյանը ցուցադրել է չեմպիոնի ոգին արտացոլող ելույթ

Միջազգային չմշկասահքի միությունը (ISU) արձագանքել է Պեկինում ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանի ելույթին 2026 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

«Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարում ցուցադրեց չեմպիոնի ոգին արտացոլող ելույթ», - ասվում է ISU-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ադելիա Պետրոսյանը նվաճել է Իտալիայի Միլան քաղաքում կայանալիք 2026 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Պեկինում  կայացած Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարում՝ իր երկու ծրագրերում ընդհանուր առմամբ հավաքելով 209.63 միավոր։ Նա ընդգրկվել է մրցաշարի լավագույն հինգ չմշկասահորդների շարքում, ինչը նրան որակավորել է Իտալիայի Միլան քաղաքում կայանալիք 2026 թվականի Օլիմպիական խաղերի համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder