Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հաղթանակի երաժշտություն». Զաքարյանը հայկական զույգի ելույթը «Արցախ» երաժշտության ներքո անվանել է խորհրդանշական
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյանը կարծում է, որ որ «Արցախ» երաժշտական ստեղծագործությունը, որի ներքո Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կատարել են իրենց կարճ ծրագիրը, ունի հատուկ խորհրդանշական իմաստ։
«Նրանց կարճ ծրագիրը նույնպես խորհրդանշական նշանակություն ունի։ Այն բեմադրվել է մեր հայ մասնագետ Սարգիս Թևանյանի հետ համատեղ։
Կարծում եմ՝ Արա Գևորգյանի լեգենդար երաժշտությունը միշտ մրցույթներում հաղթանակի և հաջողության տրամադրություն է ստեղծում, գերազանց կատարում։ Սա հաղթական երաժշտություն է։ Ես շատ հպարտ եմ մեր զույգի հաջողություններով։ Մարզչական անձնակազմը և նրանք հիանալի աշխատանք են կատարել։ Շնորհակալություն մեր ֆեդերացիային, շնորհակալություն նրանց օգնած մարդկանց», - ասել է Զաքարյանը championat.com-ին տված հարցազրույցում։
Ակոպովան և Ռախմանինը որակավորվել են Միլանի Օլիմպիական խաղերի համար Պեկինում կայացած որակավորման մրցաշարում, որտեղ զբաղեցրին երկրորդ տեղը։ Նրանք թույլտվություն ստացան ներկայացնելու Հայաստանը միջազգային մրցումներում 2025 թվականին։ Զույգը նախկինում ներկայացրել էր Ռուսաստանը։