Հենց այս իշխանության օրոք է բանակում մաhվան ելքով դեպքերի աճ գրանցվել. Ժաննա Ալեքսանյան
Իրավունք
22:50 20/09/2025
Հայաստան

Հենց այս իշխանության օրոք է բանակում մաhվան ելքով դեպքերի աճ գրանցվել. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններից մեկին՝ բանակի հետ կապված. 

«Ասում է 1 տարի 7 ամիս է սահմանային միջադեպեր չեն գրանցվել՝ սա համարելով իր ձեռքբերումը և անտեսելով ԵՄ դիտորդների առկայությունը։ Ի դեպ, տարեկան կտրվածքով երբեք սահմանային միջադեպերի հետևանքով մահվան դեպքերն ավելին չեն եղել, քան բանակի ներսում տեղի ունեցած մահվան դեպքերը, բայց այս մասին երբեք չի խոսել և հենց իրենց իշխանության օրոք է մահվան ելքով դեպքերի աճ գրանցվել։

Նկատի ունեցեք, երբ ասում է միջադեպեր, նա մարդուն, զոհված զինծառայողին չի առանձնացնում միջադեպից, դրանք ընդամենը միջադեպեր են։

Հիշեցի նաև իշխանության գալուց հետո ինչքան էր կրկնում բանտերը դատարկվել են, թվեր էր հրապարակում ազատազրկվածների նվազման մասին։ Դե հիմա էլ հրապարակի թվեր, չես կարող, որովհտև դատարկ տեղը լցրել ես, այդ թվում նաև անմեղ մարդկանցով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder