Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կան հոսպիտալացվածներ
Հասարակություն
13:07 20/09/2025
Հայաստան

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կան հոսպիտալացվածներ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 20-ին, ժամը 09։24-ին  ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով  դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder