Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Խնդրում եմ՝ այդ հարցին այսօր չպատասխանեմ»,-այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների այն հարցին, թե ինչու է ցանկանում Ալեն Սիմոննյանին հեռացնել ՔՊ-ից։
Հաջորդ հարցն էլ Հայկ Սարգսյանին դուր չեկավ, կուսակցությունից իր հեռացնելու մասին էր։
«Ինչի՞ եք ըտենց վատ հարցեր տալիս, չեմ հասկանում»,-ասաց Մարզահամերգային համալիրում անցկացվող համագումարին շտապող պատգամավորը։
Նա նշեց, որ այսօր կուսակցությունում ուրախ միջոցառում է, ամեն ինչ հնարավոր է, կուսակցությունն է որոշում կայացնելու։
«Ժողովուրդ ջան, այսօր այդ հարցերին չեմ ցանկանում պատասխանել։ Ես նմա՞ն եմ կաշկանդվողի»,-շարունակվող հարցերին ի պատասախն ասաց նա։