«Հրապարակ». Ինչու են Սյունիքի ՔՊ-ականները դժգոհ մարզի դատախազ Մասիս Պողոսյանից
Օրվա մամուլ
08:48 20/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու են Սյունիքի ՔՊ-ականները դժգոհ մարզի դատախազ Մասիս Պողոսյանից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքի ՔՊ-ականները դժգոհ են մարզի դատախազ Մասիս Պողոսյանից: Տեղեկություններ կան, որ նրա մասին դոսյեներ են փոխանցել գլխավոր դատախազին, թե իբր կոծկում է յուրայինների հետ կապված գործերը, հովանավորչություն է իրականացնում։

Մասիս Պողոսյանը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռորդին, որի պատճառով աչք է փակում համայնքապետի ապօրինությունների վրա, սակայն մյուս համայնքապետերի դեմ վարույթներ է հարուցում։ Մենք քանիցս գրել ենք նաև, որ դատախազի մերձավորների մասնակցությամբ միջադեպերը նույնպես մնում են անհետևանք, դրանց մասնակիցները կա՛մ չեն հետապնդվում, կա՛մ պատժի չեն ենթարկվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու են Սյունիքի ՔՊ-ականները դժգոհ մարզի դատախազ Մասիս Պողոսյանից