Փաշինյան. Կտրիճ Ներսիսյանը պարզապես չի հավատում Աստծուն, նրան վերաբերում է որպես ապրանքային նշանի
Քաղաքական
12:34 20/09/2025
Հայաստան

Փաշինյան. Կտրիճ Ներսիսյանը պարզապես չի հավատում Աստծուն, նրան վերաբերում է որպես ապրանքային նշանի

ՔՊ 7-րդ համագումարի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց Կաթողիկոսի թեման։

««Վեհարանը Վեհի» նախաեձռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանից ազատելն է, առաջին հերթին հոգևոր, ապաքաղաքական օրակարգ է։ Այդ թեման ունի նաև պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբություններ, որը հոգևոր օրակարգի հետ և առնչվում է, և չի առնչվում»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդույան մի հատված Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ շարունակում է մնալ կայսերական տրամաբանության մեջ, թերևս այն պատճառով, որ թրծվել ու ձևավորվել են Խորհրդային միության շրջանում ու նրա սրտաես հայացքի ներքո։

«Մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ՝ անձնապես Կտրիճ Ներսիսյանը պարզապես չեն հավատում Աստծուն, նրան վերաբերում են որպես ապրանքային նշանի, որը կարող է լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում։ Բայց էլի եմ ասում, այս հատվածը խնդրի հոգևոր հատվածն է, իսկ քաղաքական օրակարգը հետևյալն է, Հայ առաքելական եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ ու պետականկենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց Վեհարանը Կտիճ Ներսիսյանից ազատելու, այդ օրակարգը մենք անպայման պետք է իրագործենք»,-ասաց Փաշինյանը։

Նրա հայտարարությունից հետո ՔՊ-ականները սկսեցին ծափահարել։

Փաշինյանը նշեց՝ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչքան շուտ, այնքան լավ, իր կամքով, իսկ եթե ոչ՝ ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder