Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս մուրճի ստեղծարար ուժի բերումով է, որ ՀՀ-ն էական բաժնեմաս ունի ԶՊՄԿ-ում, Ամուլսարում. Փաշինյան
ՔՊ 7-րդ համաժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեց պողպատե մուրճի մասին։ Նա կռացավ, ամբիոնի տակից հանեց մուրճն ու հայտարարեց, որ թալանվածը վերադարձնելու համակարգ է գործարկված, այն անկասելի է ու աներկբա։
«Ժողովրդից թալանվածը բառիս բուն իմսատով հատիկ առ հատիկ հետ է բերվելու։ Այդ թալանածը մի սենյակում չէ դրված, միանգամից չի թալանվել, այլ հատիկ առ հատիկ է թալնվել, ապա թաքցվել կամ քողարկվել հատիկ առ հատիկ։ Մենք հասել ենք մեծ ու հսկայական կտորներին, վերջին օրինակը ՀԷՑ-ն է։ Ինչպես ասել եմ, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, ու չի պլստում։ Մարտի 1-ի դեպքերի ոչ մի ոճրագործ անպատիժ չի մնալու»,-ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա արվում է ոչ թե դիկտատուրայի, այլ օրենքի ու իրավունքի հավասարկշռված տրամաբանությամբ։
Փաշինյանն ասաց՝ մուրճը միայն ու միայն կառուցելու մասին է, ոչ թե քանդելու։
«Այս մուրճի ստեղծարար ուժի բերումով է, որ Հայաստանի Հանրապետությունը էական բաժնեմաս ունի ԶՊՄԿ-ում, Ամուլսարում, Վիվա Արմենիայում։ Այս մուրճի ստեղծարար ուժի բերումով է, որ 2018-ից սկսած Հայաստանի Հանրապետությունը եղել ու մնում է տնտեսական զարգացման ուղեծրի մեջ, և միակ տարին, երբ մենք շոշափելի աճ չենք գրանցել, եղել է Քովիդի տարին»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ժողովրդի տված մանդատը գործում է լի ու լի, դա երևում է միայն այն փաստի բերումով, որ այն գործում է թե միլիարդատերերի, թե որքան էլ ցավալի է արքեպիսկոպոսների դեպքում։
«Ամեն պարագայում գործում է հոնւն Հայաստանի պետականության, անկախության, ինքնիշխանություն»,-ասաց նա։