Խուսափեք «Facebook»-ում և «Instagram»-ում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց. Կիբեռոստիկանություն
Իրավունք
17:47 20/09/2025
Հայաստան

Խուսափեք «Facebook»-ում և «Instagram»-ում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց. Կիբեռոստիկանություն

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունից զգուշացնում են. «Եթե «Facebook» կամ «Instagram» սոցիալական ցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում ՝ Ձեր կողմից կայքի կանոնների խախտման, կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, ՉՎՍՏԱՀԵՔ:

Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել Ձեր հաշիվ, զրկել Ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։

Հիշեք, որ «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերի պաշտոնական ծանուցումները երբեք չեն պահանջում մուտք գործել կասկածելի հղումներով կայքեր և մուտքագրել Ձեր մուտքանունը կամ գաղտնաբառը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder