Թրամփը հայտարարել է, որ հանդիպելու է Էրդողանին
Քաղաքական
09:37 20/09/2025
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ հանդիպելու է Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ սպիտակ տանը հյուրընկալելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 25-ին։

«Մենք նախագահի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և ռազմական համաձայնագրերի շուրջ, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների լայնածավալ գնման, F-16-ի խոշոր գործարքի և F-35-ի վերաբերյալ բանակցությունների շարունակության: Մենք ակնկալում ենք, որ աշխատանքները դրական ավարտ կունենան», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ասել է նա։

Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանը վերջին անգամ Սպիտակ տուն է այցելել 2019 թվականին՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։ Երկու երկրների նախագահների հարաբերությունները խճճված են եղել։

Չնայած նրանք սերտ անձնական կապեր ունեին Թրամփի 2017-21 թվականների նախագահական ժամկետի ընթացքում, դա նաև երկկողմ հարաբերությունների լարվածության շրջան էր՝ Սիրիայում քուրդ զինյալների հետ Վաշինգտոնի կապերի և Մոսկվայի հետ Անկարայի կապերի շուրջ վեճերի պատճառով։

Թուրքիան 2019 թվականին զայրացրեց Թրամփի վարչակազմին՝ գնելով ռուսական S-400 հրթիռային պաշտպանական համակարգերը։ Ի պատասխան՝ Վաշինգտոնը չեղարկեց Թուրքիային F-35 կործանիչների նախատեսված վաճառքը և հեռացրեց այն ինքնաթիռների համատեղ արտադրության ծրագրից։ Հետագայում Թուրքիան համաձայնեց F-16 կործանիչներ գնելու գործարքի շուրջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը հայտարարել է, որ հանդիպելու է Էրդողանին