Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կան հոսպիտալացվածներ
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 20-ին, ժամը 09։24-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: