Արցախի հերոսի 75-ամյա մայրը Եռաբլուրում այրեց Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի՝ Ալիևի ու Էրդողանի կնոջ լուսանկարները
Օրվա թեմա
11:20 20/09/2025
Հայաստան

Արցախի հերոսի 75-ամյա մայրը Եռաբլուրում այրեց Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի՝ Ալիևի ու Էրդողանի կնոջ լուսանկարները

Արցախի նահատակված հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ 75-ամյա տիկին Լիդան երեկ Եռաբլուրում միայնակ ակցիա է իրականացրել։  Սիրտը հովացնելու համար նա այրել է Նիկոլ Փաշինյանի՝ ձեռքում Էրդողանի գիրքը լուսանկարը, ինչպես նաև Աննա Հակոյանի՝ Լաիևի ու Էրդողանի կանանց հետ լուսանկարները։

Դրանք այրելիս նա երկու ցանկություն է պահել՝ տեսնել դավաճանների վերջը, Արցախն էլ ազատագրված։

«Ամեն անգամ ուզում եմ մի բան անել, մի ձև սիրտս հովացնել էս վառվող անարդարության ու անզորության ցավից։ Ու ամեն անգամ Դավիթիցս ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ դարդ ու ցավս թողած նման ակցիաներ անել։ Բայց ի՞նչ անեմ. քաղաքական գործիչները լուռ են, ժողովրդի մի մասը լուռ ու անտարբեր են։ Լավ ուրիշ բա ի՞նչ անեմ, որ իրար գան, հասկանան վերջապես, որ երկիրը մաս-մաս կործանվում է։

Երևի էլի ասեք՝ էս կինը խեկագարվել ա։ Գուցե։ Դժվար ա տեսնել էս ամենն ու սթափ մնալ, առողջ մնալ, չխենթանալ...

75 տարեկան եմ, իմ կարողացածն էլ սա է։ Ամեն մեկը մի բան անելով, մի, թեկուզ այս դաշտում դրանց մի վնաս տալով, գոնե ցույց կտա, որ անտարբեր չի, համաձայն չի, պայքարում է թուրքի դեմ, որ չի մոռացել, չի ուրացել։

Էլի եմ ասել՝ Աստծուց շատ բան չեմ ուզում, մենակ վերջներդ տեսնեմ հայադավ, հայատյաց ու հայակործան տականքներ»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախի հերոսի 75-ամյա մայրը Եռաբլուրում այրեց Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի՝ Ալիևի ու Էրդողանի կնոջ լուսանկարները