Նախիջևանում ուղևորատար ավտոբուսը ընկել է ձորը
Հասարակություն
11:48 21/09/2025
Տարածաշրջան

Նախիջևանում ուղևորատար ավտոբուսը ընկել է ձորը

Նախիջևանում ուղևորատար ավտոբուսը ընկել է ձորը, որի հետևանքով 16 մարդ վիրավորվել է։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին  հայտնել է տեղի իրավապահ մարմինը։

«Նախիջևանում լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել Նախիջևան-Սադարակ մայրուղու այն հատվածում, որն անցնում է Խոկ գյուղով։ Ավտոբուսը ընկել է ձորը, որի հետևանքով 16 մարդ վիրավորվել է», - նշվում է հաղորդագրության մեջ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder