Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
20:48 21/09/2025
Հայաստան
Հրդեհ Երևանի Բժշկական համալսարանի լաբորատորիայում, մեկ անձ հոսպիտալացվել է
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է լաբորատորիայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին։
Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder