Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում բացել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունը
Հայաստանի պատմության թանգարանում այսօր բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունը։
Նախքան ցուցադրության բացումը կայացած ասուլիսում Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևորագույն օրն իրենց թանգարանի հետ մշակութային ժառանգությունն արժևորելու և նման երկխոսություն ստեղծելու համար, ինչը նրա խոսքով, երկու երկրների հրաշալի համագործակցության մեծ ցուցիչ է: Շուտով Լուվրում կբացվի նոր՝ Բյուզանդական արվեստի և արևելյան քրիստոնեության բաժինը, որի շրջանակում ևս Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցություն է նախանշվում։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել է, որ ներկայացված ցուցանմուշները հոգևոր ու արվեստի գլուխգործոցներ են, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է Եգիպտոսից մինչև Բյուզանդական կայսրություն ու Հայաստան, իսկ ժամանակագրությունը՝ 4-19-րդ դարերը՝ բացահայտելով մշակութային տարբեր շերտեր:
«Մեզ համար կարևոր է այս համագործակցությունը Լուվրի թանգարանի հետ՝ նոր ձևաչափով, նոր համագործակցության փուլ սկսելու առումով նաև: Ամեն ինչի սկիզբը դրվել է ԿԳՄՍ նախարարության և նախարար Ժաննա Անդրեասյանի ակտիվ աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ»,- Հայաստանի պատմության թանգարանի հաղորդմամբ՝ նշել է Դ. Պողոսյանը՝ իր գոհունակությունը հայտնելով կարճ ժամանակահատվածում ցուցահանդեսի մտահղացումը կյանքի կոչելու համար: