Հայաստանի հետ սահմանը բացելու համար մենք որևէ պայման չունենք. Թուրք պատգամավոր
Քաղաքական
13:01 22/09/2025
Հայաստան

Հայաստանի հետ սահմանը բացելու համար մենք որևէ պայման չունենք. Թուրք պատգամավոր

«Թուրքիան Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման ու զարգացման համար»,- Երևանում լրագրողներին ասաց ՆԱՏՕ-Ի խորհրդարանական վեհաժողովի թուրք ներկայացուցիչ, պատգամավոր Ֆաթմա Աքսալը, ով մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին։

Նա նշեց, որ Թուրքիան քաջալերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև  խաղաղության համաձայնագրի  գործընթացի մեկնարկը. «Բոլորս էլ օգուտ կքաղենք  խաղաղությունից, դա կարևոր է  ոչ միայն երկրների միձև, այլ նաև  ամբողջ Հարավային Կովկասի, եթե խաղաղությոին հաստատվի երկրների միջև,  կտարածվի ամբողջ աշխարհում»։

Նա հույս հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը հնարավորինս շուտ տեղի կունենա. «Երկխոսություններ են տեղի ունենում, ընթացքի մեջ են, սպասենք։

Մենք չունենք որևէ պայման, որի պարագայում կբացվի սահմանը։ Այս պահին  երկխոսություն է տեղի ունենում»։ 

Հարցին՝  ինչո՞ւ է «Թրամփի ուղի» արտահայտության փոխարեն  Ադրբեջանից ու Թուրքիայից հնչում «Զանգեզուրի միջանցք» թե, արդյո՞ք տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ, նա պատասխանեց. «Ոչ, դա տարածքային պահանջ չէ։ Սպասենք ու լինենք լավատես»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի հետ սահմանը բացելու համար մենք որևէ պայման չունենք. Թուրք պատգամավոր