Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կեցցե ՀՀ-ն ասելով, ՀՀ-ն թվագրելով ՝3-րդ, 4-րդ, 1/3-րդ, ¾-րդ դուք նորից պատրաստվում եք հայ ժողովրդի երեխաներին արժանացնել արցախցիների ճակատագրի՞ն. Ղազարյան
«Դուք պաշտոնավարում եք 2020 թվականի մայիսի 15-ից, այսինքը 44-օրյա պատերազմից առաջ»,-խորհրդարանում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանին հիշեցրեց հասարակական, քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը։
Վերջինս ելույթ ունեցավ «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակներում
Նա կարդաց փոխնախարարի կառավարության ղեկավարի Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հոկտմեբրի 14-ին՝ պատերազմի օրերին արած ուղերձը, որը եզրափակել էր հետևյալ խոսքերով. «Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե հայոց բանակը,կեցցե հայոց կամավորը, կեցցե հայոց սփյուռքը, կեցցե հայ ժողովուրդը և կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ երջանիկ Հայաստանում,ազատ և երջանիկ Արցախում... Փառք հերոսներին»։
Հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարույթուն է արել ստեփանյանի պաշտոնավարման շրջանում, Ղազարյանը հարցրեց. «Հիմա Արցախին և նրա երեխաներին կեցցե տալով դուք ձեր կառավարությունում պատճառ դարձաք նրանց որբության, տարագիր ճակատագրին, ես ուզում եմ իմանալա, թե օրենքի նախագծով դուք հիմա նորից կեցցե ՀՀ-ն ասելով, ՀՀ-ն թվագրելով ՝3-րդ, 4-րդ, 1/3-րդ, ¾-րդ դուք նորից պատրաստվում եք հայ ժողովրդի զավակներին, երեխաներին արժանացնել այն նույն ճակատագրին, որին արժանացրել եք մեր ժողովրդի մյուս հատվածի երեխաներին։ Այդպիսի՞ն է այդ օրենքի հիմնական նպատակը, թե ոչ»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն ասաց. «Առհասարական, էս էլ ԱԺ-ում տեղի ունեցող երկրորդ լսումներն են և կածես թե դուք մեր լսումների թեման մանրակրկիտ չեք ուսումնասիրում, այստեղ ներակայանալուից և հարցեր ձևակերպելուց, խնդրում եմ հաջորդ անգամ մի քիչ ավելի ուշադիր գտնվել և հասկանաք,թե ուր և ինչ հարցադրումների համար եք գալիս»։
Փոխնախարարը հայտարարեց, որ չի գտնում, թե պետք է պատասխանի Էդգար Ղազարյանի հարցադրումներին։