Պա, բա մենք ե՞րբ ենք վերադառնալու Արցախի մեր տուն, ես իմ տունն եմ ուզում, իմ դպորցը, իմ խաղալիքները. Ղազարյանը ՄԻՊ-ին հիշեցրեց բռնագաղթած երեխայի խոսքերը
Քաղաքական
13:29 22/09/2025
Հայաստան

Պա, բա մենք ե՞րբ ենք վերադառնալու Արցախի մեր տուն, ես իմ տունն եմ ուզում, իմ դպորցը, իմ խաղալիքները. Ղազարյանը ՄԻՊ-ին հիշեցրեց բռնագաղթած երեխայի խոսքերը

«Երկու պատմություն եմ լսել 2023 թվականին Արցախի բռնի տեղահանության օրերի վերաբերյալ»,- «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանին դիմեցհասաակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա պատմեց, որ երբ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներն անցնում են բռնագաղթի ճանապարհով և տարբեր հատվածներում տեսնում են ադրբեջանական դրոշներ, երեխաներից մեկը իր ծնողներին հարցրել է. «Մամ, բա մեր Արցախի դրոշի գույներն ինչու են փոխվել»։

«Արդեն գալով Հայաստան՝ մեկ այլ երեխա հարցնում է իր ծնողին, «Պա, բա մենք երբ ենք վերադառնալու արցախի մեր տուն, ես իմ տունն եմ ուզում, իմ դպորցը, ընկերներին, իմ խաղալիքները»,- հիշեց Էդգար Ղազարյանը։

Նշելով, որ այդպիսի դեպքերը վերաբերում են տասնյակ հազարավոր երեխաների և նրանք ունեն ՀՀ անձնագիր, հետևաբար՝ նրանց պաշտպանությունը Հայաստանի հանրային ծառայողի պարտականությունն է՝ Ղազարյանը հարցրեց. «Ուզում եմ տեղեկանալ, թե բռնի տեղահանությունից մինչ օրս, դուք՝ որպես ՄԻՊ, Արցախից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ինչ էական ջանքեր եք գործադրել։ Արդյո՞ք գիտեք՝ նրանք որտեղ են, ինչ կյանքով են ապրում, ինչ խնդիրներ ունեն»։

 Ղազարյանը նկատեց, որ կանանց գաղութներ ՄԻՊ-ի այցերի վերաբերյալ նրա աշխատակազմը պարբերաբար տեղեկություն է հրապարակում, բայց դեռ չի տեսել, որ Անահիտ Մանասյանը նպատակային այցելի համայնքներ կամ բռնի տեղահանված երեխաների խնդրով զբաղվող հաստատություններ, եթե դրանք կան։

Անահիտ Մանասյանը Ղազարյանին դիմեց «ՄԻՊ-ի նախկին թեկնածու» ձևակերպումով և ասաց, թե բռնագաղթածների գրանցման կենտրոններում անձամ է եղել և զբաղվել երեխաների և այլ անձանց խնդիրներով։

«Անմիջապես տեղահանումից հետո ՀՀ ՄԻՊ-ն առաջինն էր, որ զեկույց հրապարակեց այդ իրադարձությունների վերաբերյալ՝ հատուկ անդրադառնալով այն դեպքերին, որոնք կարող էին խոշտանգում,կամ վատ վերաբերմունք համարել։ Նաև երեխաների նկատման, զեկույցի փակ հատվածում ներկայացնելով երեխաների վերաբերյալ հստակ տվյալներ»,-հայտնեց մանասյանը և նշեց,որ միջազգային կառուցներին ներկայացված առաջին զեկույցը երեխաների իրավունքին են վերաբերել, նույնիսկ մի դեպքով երեխան իր հետ մեկնել է Եվրոպայի համապատասխան կառույց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder