Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վիճակի վատթարացման պատճառով ամբողջ աշխարհում հանգստավայրերի լողափեր դառնում է ավելի քիչ հարմարավետ և անվտանգ։ Մարդիկ ավելի ու ավելի շատ կընտրեն հանգստանալ ծովին մոտ գտնվող լողավազանում։ Ռիա նովոստին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի էկոլոգիայի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Ֆիլիպ Սապոժնիկովը։
Հուրգադայից հարավ գտնվող եգիպտական Մակադի Բեյ հանգստավայրի մի քանի լողափեր անցյալ շաբաթ ժամանակավորապես փակվել էին շնաձկների հերթական ներխուժման պատճառով։
Օվկիանոսագետը նշել է, որ ծովի տեսարանով հյուրանոցային լողավազանները կարող են զբոսաշրջիկների համար ծառայել որպես փակ լողափերի այլընտրանք։
«Ընդհանուր առմամբ, մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի այն կետը, երբ Եգիպտոսում, Անապայում, Գելենջիկում, թե որևէ այլ վայրում, շուտով հյուրանոցի լողավազանում լողալը կլինի ավելի շահավետ, ավելի խաղաղ և առողջարար։ Աստիճանաբար անցում է կատարվում ափամերձ տարածքներում լողավազաններ տեղադրելուն», - ասել է Սապոժնիկովը։