Համբերատար կսպասեմ, մի օր կարողանալու եմ դառնալ աշխարհի չեմպիոն. Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյան
Սպորտ
12:22 22/09/2025
Հայաստան

Համբերատար կսպասեմ, մի օր կարողանալու եմ դառնալ աշխարհի չեմպիոն. Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյան

«Բրոնզի ակնկալիքով չէինք գնացել Զագրեբ։ Մինչև կիսաեզրափակիչն Արսենն ավելի լուրջ մրցակիցների հաղթեց։ Կիսաեզրափակչում մի փոքր վրիպում եղավ»,- ասուլիսում ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը՝ խոսելով ըմբշամարտի աշխարհի առաջնության ազատ ոճի 57կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանի բրոնզե մեդալ նվաճելու մասին։

Նրա խոսքով, մարզաշխարհն Արսենից սպասում էր ավելի բարձր մեդալ, գոնե եզրափակչում պետք է լիներ։

Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ասաց, որ այս աշխարհի  առաջնությանը շատ լավ մարզավիճակում է եղել։

«Ես այսքան տարի մասնակցել եմ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, չի եղել այս տարվա պես տարի, որ շատ հանգիստ պատրաստվեմ, լավ մարզավիճակում լինեմ։ Ուղղակի մի փոքր չհերիքեց, որ աշխարհի չեմպիոն դառնամ։ Համբերատար կսպասեմ այդ օրվան,  չեմ դադարի նույն  տեմպով մարզումները։ Մի օր գալու է  այդ օրը, որ կարողանալու եմ դառնալ աշխարհի չեմպիոն։

Լավ գոտեմարտեր եմ վարել, ուղղակի կիսաեզրափակչում չհասկացա, թե ինչ կատարվեց։ Պահը կորցրեցի։

Չեմ ընկճվում, նույն տեմպով շարունակելու եմ, փորձելու եմ մյուս աշխարհի առաջնությանը դառնալ չեմպիոն»,- ասաց Ա. Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համբերատար կսպասեմ, մի օր կարողանալու եմ դառնալ աշխարհի չեմպիոն. Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյան