Բանգադեշում մեկ օրում 12 մահ է գրանցվել
Առողջություն
10:17 22/09/2025
Հայաստան

Բանգադեշում մեկ օրում 12 մահ է գրանցվել

Բանգլադեշում մոլեգնում է դենգե տենդը։ Առողջապահության ոլորտի մասնագետներն ահազանգել են՝ վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել են տենդից և մահվան, և հոսպիտալացումների թվերը։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 12 մարդ, 740 նոր հիվանդ տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջին տվյալներով, Բանգլադեշում տենդի հետևանքով մահացել է 179 մարդ, վարկված է 42 հազար մարդ։

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, հիվանդանոցներում արագորեն ավելանում են վարակված երեխաները։ Շատերն ընդունվում են բարձր ջերմությամբ, ցանով և ջրազրկմամբ։ Ոմանց մոտ առաջանում են ծանր բարդություններ, քանի որ երեխաներն ավելի զգայուն են ջրի կորստի նկատմամբ։

Բժիշկները ծնողներին կոչ են անում չանտեսել վաղ ախտանիշները՝ տևական բարձր ջերմությունն ու լնդերից արյունահոսությունը։ Դենգե տենդը ԱՀԿ-ի կողմից դասակարգված  է որպես համաշխարհային 10 սպառնալիքներից մեկը։

Դենգեն վիրուսային վարակ է, որը փոխանցվում է Aedes մոծակների խայթոցների միջոցով, հիմնականում` A.aegypti և A.albopictus (վագրային մոծակ), որոնք ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Կարիբյան ավազանի և Հարավային Ասիայի տարածաշրջաններում: Վագրային մոծակը, որը բազմանում է ջրականգերում, հատկապես զգայուն է եղանակային պայմանների նկատմամբ: Նրանց ակտիվության գագաթնակետը տեղի է ունենում մայիսից նոյեմբեր, և դրանց խայթոցները ոչ միայն վարակի փոխանցման առումով են վտանգավոր, այլ կարող են նաև ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բանգադեշում մեկ օրում 12 մահ է գրանցվել