Ովքե՞ր ընտրվեցին ՔՊ վարչության անդամներ. ՔՊ-ն քիչ առաջ թվեր հրապարակեց
Քաղաքական
08:47 22/09/2025
Հայաստան

Ովքե՞ր ընտրվեցին ՔՊ վարչության անդամներ. ՔՊ-ն քիչ առաջ թվեր հրապարակեց

ՔՊ-ն քիչ առաջ հրապարակեց սեպտեմբերի 20-ին կայացած վարչության անդամի, նախագահի ընտրության արդյունքները։ Հիշեցնենք, որ Կուսակցության Վարչությունը կազմված է 20 անդամից: Առաջադրված թեկնածուներից Կուսակցության Վարչության անդամ ընտրված են համարվում վարկանիշային քվեարկությամբ Համաժողովի պատվիրակների առավելագույն ձայները ստացած նույն սեռի ոչ ավել քան 15 եւ հակառակ սեռի ոչ պակաս քան 5 թեկնածուները։  Վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, ՔՊ վարչության անդամներ են ընտրվել

1. Փաշինյան Նիկոլ Վովայի- 826

2. Պապոյան Գևորգ Հարությունի- 707

3. Ալեքսանյան Վահագն Հովիկի- 688

4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի- 665

5. Կոնջորյան Հայկ Արսենի- 648

6. Հարությունյան Արայիկ Էդուարդի- 625

7. Ռուբինյան Ռուբեն Կարապետի- 606

8. Թորոսյան Արսեն Գևորգի- 596

9. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի- 567

10. Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի- 562

11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի- 527

12. Ղազարյան Ալխաս Աղաբեկի- 513

13. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի- 439

14. Գաբրիելյան Վիլեն Կարենի- 435

15. Հակոբյան Հասմիկ Արմենի- 434

16. Սանոսյան Գնել Հենզելի- 432

17. Ավինյան Տիգրան Արմենի- 422

18. Խաչատրյան Արմեն Էդմոնդի- 420

19. Բաղդասարյան Նազելի Հրաչի- 416

20. Մանավազյան Արուսյակ Լևոնի- 405

ՔՊ հրապարակած տվյալների համաձայն, կուսակցության համաժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը եղել է 974։

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 917։
Քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Վարչության անդամի և Վարչության նախագահի ընտրության միասնական քվեաթերթիկ, Վերահսկող հանձնաժողովի անդամի ընտրության քվեաթերթիկ)՝ 2142։
Չօգտագործված քվեաթերթիկների թիվը՝ 294։
Քվեատուփում առկա քվեաթերթիկների թիվը (Վարչության անդամի և Վարչության նախագահի միասնական, Վերահսկող հանձնաժողովի անդամի)՝ 1832։
Անճշտությունների (մարված քվեաթերթիկների) թիվը՝ 16։
Վարչության վավեր քվեաթերթիկների թիվը՝ 838
Վերահսկող հանձնաժողովի վավեր քվեաթերթիկների թիվը՝ 898
Վարչության անդամի և Վարչության նախագահի անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 78
Վերահսկող հանձնաժողովի անդամի անվավեր քվեաթերթիկների թիվը` 18:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ովքե՞ր ընտրվեցին ՔՊ վարչության անդամներ. ՔՊ-ն քիչ առաջ թվեր հրապարակեց